Հիրոսիմայում նշում են ատոմային ռմբակոծության 67-րդ տարելիցը
Հիրոսիման նշել է աշխարհի առաջին ատոմային հարձակման 67-րդ տարելիցը՝ կոչ անելով ոչնչացնել միջուկային զինապաշարները, հայտնում է Associated Press-ը:
Հիսուն հազար մարդ է հավաքվել Հիրոսիմայի Խաղաղության հրապարակում՝ 1945-ի պայթյունի էպիկենտրոնում, երբ քաղաքի մեծ մասը ոչնչացվեց և 140 000 մարդ սպանվեց:
Զանգերի ղողանջով և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրքի արարողությանը ներկա են գտնվել նաև 70 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպանը:
Հիշեցնենք, որ 1945-ի գոստոսի 9-ին ամերիկյան զինուժը երկրորդ ատոմային ռումբն էր գցել Ճապոնիայիում՝ արդեն Նագասակի քաղաքի վրա:










