Իրանը կզրկի բոլոր նախարարություններին ինտերնետից` կիբերհարձակումներից պաշտպանելու նպատակով

11:13 • 06.08.12

Իրանը որոշում է ընդունել անջատել իր նախարարությունների ու պետական այլ գերատեսչությունների ինտերնետը` կիբերհարձակումներից պաշտպանելու նպատակով, որոնց ժամանակ կիրառվում են Stuxnet ու Flame վիրուսները: Ինչպես հայտնում է բրիտանական The Daily Mail-ի էլեկտրոնային էջը, համապատասխան որոշումը կիրականացվի սեպտեմբերին:


«Իրանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների նախարար Ռըզա Թագիպուրայի խոսքով` նման միջոցառումն արվում է, քանի որ ռազմավարական նշանակության հետախուզական տվյալները համացանցում խոցելի են»,- մեջբերել է թերթը: Ըստ նախարարի` գլոբալ ցանցը վստահելի չէ, քանի որ վերահսկվում է «Իրանի հանդեպ թշնամաբար տրամադրված մեկ կամ երկու երկրների կողմից:


Իրանը պատրաստվում է ինտերնետը փոխարինել ազգային համացանցով, որի ստեղծումը նախատեսված է ավարտել առաջիկա 1.5 տարվա ընթացքում:

 

Վերջին տարիներին Stuxnet ու Flame վիրուսները վարակել են Իրանի մեծ թվով համակարգիչներ: Ենթադրվում է, որ դրանք Իսրայելի ու ԱՄՆ-ի մասնագետների համատեղ արտադրանքն են, գրում է The Daily Mail-ը: