Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

16:43 • 06.08.12

Օգոստոսի 5-ին, ժամը 13:25-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է 1992թ. ծնված Արթուր Սեյրանի Գևորգյանը, այս մասին Tert.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքէջից:


Արթուր Գևորգյանը վիրավորվել է ձախ ոտքի կրունկի շրջանում: Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ և ենթարկվել վիրահատության: Նրա վիճակը գնահատվում է ծանր, կայուն: