Ֆիլիպիններում զինյալ իսլամիստները հարձակվել են գյուղերի վրա
Ֆիլիպինյան իշխանությունները հայտարարել են, որ իսլամիստական խմբավորումների գրոհայինները մի քանի բնակավայրերում հարձակումներ են իրականացրել, սպանելով առնվազն մեկ մարդու:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, հարյուրավոր խաղաղ բնակիչներ լքել են իրենց տները` զգուշանալով ապստամբների և կառավարական զորքերի բախումների թիրախում հայտնվելուց:
Իսլամական ազատագրական ճակատի ծայրահեղականները (MORO) ցանկանում են Ֆիլիպինների հարավում անկախ պետություն ստեղծել, չնայած, անցյալ տարի սկսեցին խաղաղ բանակցություններ վարել կառավարության հետ:










