Վրաստանի լեռներում փնտրում են անհետացած ռուսաստանցի լեռնագնացներին

20:09 • 06.08.12

Վրաստանի փրկարարական ջոկատները իրականացնում են 4 ռուսաստանցի լեռնագնացների որոնման աշխատանքները: Ռուս լեռնագնացները անհետացել են 5 օր առաջ ՌԴ և Վրաստանի սահմանային լեռնային հատվածում, հաղորդում է վրացական «Ռուստավի 2» հեռուստաալիքը:


Լրատվամիջոցի տվյալներով, լեռնագնացները քարաթափման տակ են ընկել Թեթնուլդ լեռան 3700 մ բարձրության վրա, այդ պահից նրանց հետ կապ հնարավոր չի եղել հաստատել:


Միջադեպի մասին լեռնագնացները բջջային հեռախոսով հայտնել են Ռուսաստանում իրենց ընկերոջը, ով հինգշաբթի զանգահարել է վրացական ոստիկանություն:

Նրա խոսքով, կորած ռուսներից մեկի ոտքը կոտրված է:

 

«Ռուստավի 2» հեռուստաալիքի տեղեկություններով, փրկարարները դեռ չեն կարողանում մոտենալ ռուսաստանցի լեռնագնացների գտնվելու վայրին վատ եղանակային պայմանների պատճառով: