Հիվանդանոցում մահացավ 3 օր առաջ ինքնասպանության փորձ կատարած 85-ամյա տղամարդը
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Tert.am–ինհայտնում է, որ այսօր` օգոստոսի 6-ի առավոտյան, հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է 3 օր առաջ Վարդաշատ գյուղում ինքնասպանության փորձ կատարած 85-ամյա տղամարդը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, օգոստոսի 4-ին ինքնասպանության փորձ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Կեսօրին Վարդաշատ գյուղից Արարատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 85-ամյա Հայկ Հ.-ն:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննչական խումբը` քննիչ Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել էին, որ 85-ամյա տղամարդը ինքնասպանության նպատակով նախ էսենցիա էր խմել, հետո` փորձել իրեն վնասել:










