Սիրիայի պետական ռադիո-հեռուստաընկերության շենքում պայթյուն է որոտացել (տեսանյութ)

11:37 • 06.08.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` պետական ռադիո-հեռուստաընկերության շենքում, ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը:

 

Պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 աշխատակից: Կան ավերածություններ: Ստացվող տեղեկությունների համաձայն` պայթյունը որոտացել է շենքի երրորդ հարկում: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: