Վրաստանի լեռներում կորած ռուս լեռնագնացները հայտնաբերվել են
Վրաստանի Թեթնուլդ լեռը մագլցած և քարաթափման տակ 6 օր անցկացրած ռուս լեռնագնացներն այսօր հայտնաբերվել ու տեղափոխվել են Մեսթիայի շրջկենտրոն, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը:
Այսօր` ժամը 13.00-ին, Թբիլիսիից ուղղաթիռով դեպքի վայր ժամանած փրկարարները կարողացել են նրանց դուրս բերել ու տեղափոխել Մեսթիա:
Միջադեպի մասին լեռնագնացներն sms հաղորդագրության միջոցով հայտնել էին իրենց ընկերոջը, ով զանգահարել է վրացական ոստիկանություն: Քարաթափման հետևանքով լեռնագնացներից մեկի ոտքը վնասվել է, նա այժմ գտնվում է հիվանդանոցում:










