Ադրբեջանի դեսպանության աշխատակիցները լքել են Սիրիան
Սիրիայում Ադրբեջանի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները անվտանգության նկատառումներով լքել են երկիրը:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Ադրբեջանական կողմը ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները` դիվանանգետներին երկրից դուրս բերելու համար:
«Այս պահին Սիրիայում Ադրբեջանի քաղաքացիներ չկան և Բաքուն հուսով է, որ այս երկրում իրավիճակը կնորմալանա և Ադրբեջանի դիվագիտական առաքելությունը շուտով կվերսկսի գործունեությունը,- ասել են արտգործնախարարությունից:










