Ռուսաստանում «ձերբակալել են» կալանավորներին թմրանյութ փոխանցող կատվի

14:17 • 07.08.12

Ռուսաստանի Ռոստովի շրջանում իրավապահները զավեշտալի գործողություն են իրականացրել՝ վերացնելով ուժեղ ներգործող թմրանյութերի մատակարարումը տեղի բանտի հիվանդանոցին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

 

Այդ նպատակով կալանավորները օգտագործում էին սև կատվի, որը նրանց մասնավորապես հերոին էր փոխանցում:

Թմրանյութերը տեղադրվում էին կատվի վզակապում՝ ներսի կողմից:

 

Կատվի հետ ոստիկանները հանցանքի վայրում բռնել են նաև նրան թմրանյութերով «բեռնողներին»: