Ավստրալիայում McDonald's-ի աշխատակիցները փրկել են 1-ամյա երեխայի կյանքը (տեսանյութ)
Ավստրալական Սիդնեյ քաղաքի McDonald's-ի աշխատակիցները փրկել են 1-ամյա երեխայի կյանքը, ով կարտոֆիլ ֆրի ուտելիս շնչահեղձ է եղել: Երբ նա սկսել է խեղդվել, ծնողները վազել են դրամարկղի մոտ ու բղավել` «Փրկե’ք իմ երեխայի կյանքը, նա չի շնչում», ու երեխային հանձնել դրամարկղի աշխատակցին:
Աշխատակիցներից մեկը, իրեն չկորցնելով, փոքրիկ Նևաեին դրել է սեղանին ու սկսել տրորել նրա մեջքը:
McDonald's-ի այցելուները նույնպես անտարբեր չեն մնացել, նրանցից ոմանք շտապ օգնություն են կանչել, ոմանք` կատարել բժիշկների` հեռախոսով տված ցուցումները: Երեք րոպե անց երեխան սկսել է շնչել:
Դեպքի վայր ժամանած բժիշկները երեխային տեղափոխել են հիվանդանոց: Այս դեպքից հետո McDonald's-ի աշխատակիցներին խոստացել են պարգևավճարներ:










