Արագածոտնի մարզի Կարբի գյուղում 79-ամյա կնոջ դին գտել են իր տանը

11:53 • 07.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 6-ին՝ ժամը 19.54-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերել են 1933 թ. ծնված Նադեժդա Աբազյանի դին: