Ամերիկուհին կրակ է բացել ամբոխի վրա. 7 վիրավոր

13:07 • 07.08.12

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում սիկհերի գնդակահարությունից ընդամենը 2 օր անց կրկին հասարակական վայրում զենքի կիրառման միջադեպ է արձանագրվել: Այս անգամ Դեթրոյթում, ինչպես հայտնում է CNN-ը:

 

Դեթրոյթի նավահանգստում ամերիկուհին կրակ է բացել ամբոխի վրա այն բանից հետո, երբ «Դեթրոյթի արքայադուստր» նավի վրա վիճել է ընկերուհիների հետ:

Արդյունքում ծանր վիճակում հոսպիտալացվել է 3 կին և 4 տղամարդ:

 

Օգոստոսի 5-ին Օուք Կրիկում ամերիկացին 6 մարդ էր սպանել սիկհերի տաճարում:

 

Ավելի վաղ, հուլիսի 20-ին, ամերիկացի 24-ամյա ուսանողը 12 մարդ էր սպանել, 60-ին վիրավորել Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի մի կինոթատրոնում: