Վթարից հետո BMW-ի վարորդը դիմել է փախուստի (լուսանկարներ)

14:17 • 07.08.12

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` օգոստոսի 5-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 21:15-ի սահմաններում, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Ծովակալ Իսակովի 34 շենքի բնակիչ 35-ամյա Պավլիկ Հովհաննիսյանի վարած «Վազ 2104» մակնիշի 02 ՍՏ 589 համարանիշի և անհայտ վարորդի կողմից վարած BMW մակնիշի 20 ՏՕ 855 համարանիշի ավտոմեքենաները:


Վթարի հետևանքով Պ. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր, Արմավիրի մարզի Արգավանգ գյուղի օդանավակայանի 4 փողոցի բնակիչ, 32-ամյա Կարեն Անանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն:


Ավագ քննիչ Ա. Մարգարյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:


Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` հայնտաբերելու համար վթարի վայրից փախուստի դիմած BMW-ի վարորդին:


 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի