ՊՆ կեղծ գեներալ-մայորը հայտնաբերվեց և տեղափոխվեց ոստիկանություն

15:10 • 07.08.12

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության և Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալները իրացնելիս խարդախություն կատարելու կասկածանքով Կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:


Ինչպես Tert.am—ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Աշոտ Իսախանյանն է:
 

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Իսախանյանը այս տարվա օգոստոսի 4-ին պատրաստել է ՀՀ ՊՆ անվամբ 2 կեղծ վկայականներ, որից հետո այցելել է Աբովյան փողոցում գտնվող սրճարան և գրախանութ, որտեղ ներկայացել է որպես ՊՆ գեներալ–մայոր, և նշված օբյեկտների տնօրեններից խաբեությամբ կորզել 30 հազար դրամ: Նա տնօրեններին խաբել է, թե այդ գումարը որպես նվիրատվություն փոխանցվում է զինծառայողների օգնության ֆոնդ:

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ հայտնաբերվել են կեղծ վկայականները: