Գողացված խոզը 42.000 դրամով իրացրել են Գումի շուկայի հարակից տարածքում

13:55 • 07.08.12

Օգոստոսի 4-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողներն իրենց բնակարաններից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Մարատ Խ.-ին և 1978 թ. ծնված Լևոն Ա.-ին:

 

Նրանք խոստովանել են, որ 2011 թ. դեկտեմբերին մտել են Նոր Նորքի 3-րդ զանգվածի Բաղյան փողոցին հարակից ձորակի տներից մեկի նկուղ, գողացել մեկ խոզ և 42.000 դրամով իրացրել Գումի շուկայի մոտ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ձեռնարված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ տունը պատկանում է 1959 թ. ծնված Հրաչյա Ս.-ին:

 

Վնասի չափը կազմում է 150.000 դրամ: