Բերման են ենթարկվել հետախուզման մեջ գտնվող 4 անձինք

09:25 • 07.08.12

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին, Բակունցի փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գառնիկ Հովհաննիսյանը, ով սույն թվականի օգոստոսի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

 


Օգոստոսի 6-ին, ժամը 09.30-ին, Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներն իր տնից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արեն Բաղդասարյանին, ով 2012 թվականի ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:

 


Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողներն օգոստոսի 6-ին, ժամը 12.05-ին, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի այգուց Գյումրիի բաժին բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արամ Թորոսյանին, ով սույն թվականի օգոստոսի 3-ից Ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

 


Օգոստոսի 7-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Մանվել Սահակյանին, ով 2012 թվականի օգոստոսի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

 

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: