Իտալիայի ափերի մոտ 2 հազար տարվա նավ են հայտնաբերել
Մոտ 2 հազար տար առաջ նավաբեկության մատնված առևտրական նավի բեկորներ են հայտնաբերվել Իտալիայի հյուսիս-արևելյան ափերի մոտ, Վարացցե քաղաքից ոչ հեռու, հաղորդում է BBC-ն:
Նավը հայտնաբերած ջրասուզորդների խոսքով, այն շատ լավ է պահպանվել Լիգուրիական ծովի հատակի տիղմի հաստ շերտի շնորհիվ: Նավում կա ավելի քան 200 կավե անոթ, որոնք նախատեսված են գինու, յուղի և ցորենի տեղափոխման համար:
Փորձագետները կարծում են, որ նավը Իսպանիայի և Իտալիայի միջև եղած առևտրային ճանապարհով էր ընթանում:
Ջրասուզորդները պնդում են, որ նավը ամբողջությամբ վեր բարձրացնելը տեխնիկապես հնարավոր է:










