Փարիզում արևի լոգանք ընդունողների համար դրես-կոդ է մտցվել
Փարիզի ոստիկանությունը քաղաքի տարածքում արևայրուք ընդունողների համար կանոնագիրք է կազմել: Կանոնները խախտողներին ոչ միայն տուգանք, այլև բանտարկություն է սպառնում, հայտնում է Вести FM-ը:
Ոստիկանության կայքում մանրամասն նշված է, թե քաղաքի որ մասում և ինչ հագուստով է թույլատրվում արևի լոգանք ընդունել: Նոր կանոնների համաձայն՝ բացարձակապես արգելվում է լողազգեստ կրել պաշտոնական քաղաքային զբոսայգիներում:
Ասված է նաև, որ «թեթև զգեստներով» կանայք պետք է հիշեն, որ իրենց հագուստը «պետք է համապատասխանի բարոյականության և հասարակական կարգի նորմերին»: Եթե ոստիկանները «անբարոյական» համարեն այս կամ այն հագուստը, ապա կրողին կարող են տուգանել 38-ից 4000 եվրոյով: 4000 դոլարով կտուգանվեն նրանք, ում ոստիկանությունը կկասկածի հաճախորդներ գրավելու մեջ:
Միանգամից մի քանի կանոն խախտելու դեպքում կանանց 2 տարվա ազատազրկում է սպառնում:
Ոստիկանության նախաձեռնությունից գոհ են հիմնականում տարեց փարիզցիները, ովքեր չեն ուզում հանդուրժել իմպրովիզ լողափերը Սենայի ափերին:
Հունիսին Ֆրանսիայի բնակշինարարության նախարար Սեսիլ Դյուֆլոն սուլոցների էր արժանացել, երբ ամառային զգստով Ազգային Ժողովի նիստի էր եկել:










