12-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարողը տեղափոխվեց բանտ

13:14 • 07.08.12

Այսօր` օգոստոսի 7-ին, ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Մարտիկ Բաղդասարյանը:


Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Մ. Բաղդասարյանի նկատմամբ:


Նշված դատարանի դատավոր Հ. Ենոքյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը:


Գ. Շամշյանը հայտնում է, որ Մ. Բաղդասարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենքի 141 հոդվածի (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) հատկանիշներով: Նրա կինը բնակվում է Միացյալ Նահանգներում, իսկ տղան` Ֆրանսիայում:


Ոստիկանությունը պարզել է, որ նա անառակաբարո գործողություններ է կատարել Արարատ քաղաքում բնակվող 12-ամյա Սերինե Ս.-ի նկատմամբ: Մ. Բազդասարյանն այդ ամենը կատարել է իր ավտոտնակում` բազմաթիվ անգամներ:

Անչափահաս աղջկա մայրը մահացել է, հայրը ամուսնալուծվել և բնակվում է Ռուսաստանում: Նրա խնամակալը տատն է: Նրանք բնակվում են Արարատ քաղաքում ` հանրակացարանային պայմաններում: