Հոգևորականը համբուրել է Պուտինի ձեռքը (տեսանյութ)
«Հոգևորականը համբուրել է Պուտինի ձեռքը՝ ի նշան «փոքր ժողովրդի կողմից ռուս մեծ ժողովրդին ճանաչելու»,- գրում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ անդրադառնալով աղմկահարույց միջադեպին, որը տեղի է ունեցել երեկ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Սպասսկի-Պրեոբրոժենսկի վանք Լադոժսկի լճի Վալաամ կղզի՝ Ռուսական աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի նիստն անցկացնելու համար:
Այդ հանդիպման սկզբից առաջ հոգևորականներից մեկը, Պուտինի ձեռքը սեղմելով, կռացել է և համբուրել: Սա ակնհայտորեն դուր չի եկել Պուտինի, որը դժգոհ դեմք է ընդունել և նույնիսկ բռունցք արել հոգևորականին:
Դրանից առաջ էլ մի կին Պուտինին ասել է, որ կուզեր նրա օրհնությունը ստանալ:
Տեսանյութը հիթ է դարձել համացանցում: Մեկ օրվա մեջ YouTube-ում 150 հազարից ավելի դիտում է ունեցել:
</p>










