Հայտնաբերվել և առգրավվել է «Պիրալգին» տեսակի դեղորայքից պատրաստված թմրամիջոց

09:43 • 07.08.12

Օգոստոսի 6-ին, ժամը 21.00-ին, Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի բացօթյա տանիքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված, նախկինում դատված Արտյոմ Պ.-ին և 1970 թ. ծնված, նախկինում դատված Մանվել Թ.-ին:

 


Հիշյալ վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 1 լ տարողության պլաստմասե տարա` դեղին գույնի յուրահատուկ հոտով հեղուկ-զանգվածով և 10 մլ ծավալով ներարկիչ` կարմրագույն հեղուկով:

 


Բերման ենթարկվածները հայտնել են, որ հայտնաբերվածը «Պիրալգին» տեսակի դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել են իրենց օգտագործման համար:

 


ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: