Վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի բժիշկը

12:30 • 07.08.12

Երեկ` օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի բնակիչ, 45-ամյա Արթուր Վարդումյանը, վարելով «Վազ 2106» մակնիշի 26 ՍՕ 008 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գուտուց և շրջվել:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Մարտին Բալայանի գլխավորությամբ:

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Վարդումյանը ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի բժիշկ է:

 

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սապայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: