ԱՄՆ վարչակազմը չի սահմանափակի զենք ունենալու քաղաքացիների իրավունքը. Սպիտակ տուն
Բարաք Օբամայի վարչակազմն անհրաժեշտ չի համարում զենք ունենալու քաղաքացիների իրավունքը սահմանափակելը, իսկ բռնությունների աճը կանխելու ամենաարդյունավետ մեթոդ է համարում բացատրական աշխատանքներ տանելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Օգոստոսի 5-ին Վիսկոնսին նահանգում նախկին զինվորականը (ըստ քննության) հրազենով սպանել էր սիկհական տաճարի 6 այցելուի, վիրավորել` 20-ին: Մոտ 2 շաբաթ առաջ Կոլորադո նահանգում զինված չարագործը կրակ էր բացել կինոթատրոնում` սպանելով 12, վիրավորելով 58 մարդու:
Կոլորադոյում տեղի ունեցածից հետո, ԱՄՆ-ում վերսկսվել են զենքի վաճառքի սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները, սակայն և’ վարչակազմը, և’ Կոնգրեսը հայտարարել են, որ զենքի մասին օրենքը փոփոխության չի ենթարկվի:










