Ամերիկացի դիզայների ստեղծած «Ֆեյսբուքյան բաճկոնն» ամեն անգամ ուռչում է, երբ որևէ մեկը սոցկայքում like է անում

18:16 • 08.10.12

Ամերիկացի դիզայներ Մելիսա Չոուն անհավանական, սակայն ներկայիս տեխնոլոգիական դարի շնչով մի բաճկոն է ստեղծել, որն ամենաանմիջական կապն ունի հանրահայտ Facebook սոցիալական կայքի հետ, գրում է Daily Mail-ը։

 

Like-A-Hug կոչվող վերնահագուստի բացառիկությունը նրանում է, որ այն ուղղակի կապ է ստեղծում մարդու և սոցկայքի միջև՝ մասնավորապես ուռչելով այն պահին, երբ որևէ մեկը Facebook-ում «լայքում» է տվյալ օգտատիրոջ էջում տեղադրած որևէ լուսանկար, տեսանյութ կամ ստատուս։

 

Արտասովոր գյուտի հեղինակի խոսքով՝ բաճկոնն աստիճանաբար փքվելով հնարավորություն է տալիս մարդուն կրճատել իր ընկերների միջև եղած հեռավորությունը՝ սեփական մարմնի վրա զգալով նրանց ջերմությունն ու ուշադրությունը։
 

Ամերիկացի դիզայների ստեղծած «Ֆեյսբուքյան բաճկոնն» ամեն անգամ ուռչում է, երբ որևէ մեկը սոցկայքում like է անում