Նախամարդը մսի կարիք է զգացել արդեն 1,5 մլն տարի առաջ

19:33 • 09.10.12

Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Հարավային Աֆրկայի Հանրապետությունից մի խումբ գիտնականների նոր ուսումնասիրության համաձայն՝ Տանզանիայի հյուսիսում հայտնաբերված մարդու 1,5 մլն տարեկան գանգից պարզ է դարձել, որ այդ մարդը մահացել է մսային սննդի կիրառության պակասի պատճառով, հայտնում է PLoS ONE ամսագիրը:

 

Այդ հիվանդությունը կոչվում է պորոտիկ հիպերոստոզ: Իսկ ուսումնասիրությունը անուղղակի ձևով ցույց է տալիս, որ վաղ պլեյտոսցենի (սկսվել է 2,5 մլն տարի ավարտվել 11,7 հազար տարի առաջ) շրջանում միսն այն աստիճանի կարևոր դեր է խաղացել մարդկանց կյանքում, որ դրա բացակայությունը սննդակարգից հանգեցրել է լուրջ հիվանդությունների:

 

Նման եզրակացությունների տեղիք տված գանգը պատկանում է 2 տարեկան երեխայի:

 

Ավելի վաղ գիտնականների մեկ այլ խումբ՝ Գերմանիայից և Շվեդիայից, հիմնավորել էր մսի վճռորոշ դերը մարդու էվոլյուցիայի գործում: Առայժմ սակայն անհայտ է մնում, թե կոնկրետ երբ է կենդանական սնունդը դարձել մարդու սննդակարգի անբաժան մասը:
 

Նախամարդը մսի կարիք է զգացել արդեն 1,5 մլն տարի առաջ