Չէ Գևարայի օրագիրը մատչելի է դարձել առցանց

20:31 • 09.10.12

Բոլիվիացի գիտնական Կառլոս Սորիա Գալվարոն իր՝ www.chebolivia.org կայքում հրապարակել է լատինամերիկացի լեգենդար հեղափոխական Չե Գևարայի կյանքի վերջին շրջանի օրագրի թվային տարբերակը:

 

Օրագիրը ձեռագիր է, վերաբերում է Չեի կյանքի վերջին օրերին՝ 1967-ի հունվարից հոկտեմբեր ամիսներին:

 

«Նպատակն այն է, որ պատմական փաստաթուղը հասանելի լինի բոլորին: Իսկ համացանցը բոլորին հնարավորություն է տալիս իմանալ՝ ինչ է կատարվել 45 տարի առաջ»,- օրագրի առցանց հրապարակման առիթով ասել է Գալվարոն՝ նկատի ունենալով 1967-ին Չեի սպանությունը բոլիվիական զորքերի կողմից:

 

Չեի օրագիրը սպանությունից հետո տարվել էր Կուբա, որտեղ հրապարակվել էր 1968-ին, սակայն տեքստը գրաքննության էր ենթարկվել՝ հիմանականում հեղափոխականի չհղկված լեզվի պատճառով:

 

Ինքը՝ Գալվարոն, Չեի մասին 5 գրքերի հեղինակ է:

Չէ Գևարայի օրագիրը մատչելի է դարձել առցանց