Facebook-ը շուտով կգործարկի «ցանկանում եմ» և «հավաքել» գործառույթները
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը՝ Facebook-ը, ԱՄՆ-ում սկսել է փորձարկել «ցանկանում եմ» և «հավաքել» «կոճակները», որոնք բրենդները կարող են տեղադրել իրենց արտադրանքի լուսանկարների վրա, տեղեկացնում է «Կոմերսանտը»։
Տեղեկությունները, թե Facebook-ը գործարկում է «ցանկանում եմ» կոճակը, որը հնարավորություն կտա տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչ ապրանք է ցանկանում օգտագործողը, շուկայում շրջանառվում է դեռևս 2011 թ.-ին։
Սոցցանցի ներկայացուցիչները Cnet-ին տեղեկացրել են, որ ընկերությունն այսօրվանից սկսել է նոր գործառույթների փորձարկումը ԱՄՆ որոշ բրենդների համար։ Գործընկերների թվում են Pottery Barn-ը, Wayfair-ը, Victoria's Secret-ը, Michael Kors-ը, Neiman Marcus-ը, Smith Optics-ը և Fab.com-ը։
«Ընկերությունները հաճախ ֆեյսբուքյան էջերն օգտագործում են իրենց արտադրանքի մասին լուսանկարների ալբոմի միջոցով՝ տեղեկություններով կիսվելու համար։ Այսօրվանից մենք սկսում են փորձարկում, որի շրջանակներում բրենդները կարող են կիսվել ապրանքի մասին տեղեկություններով՝ Collections գործառույթի միջոցով»,- հայտարարել է Facebook-ի ներկայացուցիչը։
«Collections»ն իրենից ներկայացնում է լուսանկարների ընտրանի, որոնք հրապարակվում են ընկերության էջում և հայտնվում օգտատիրոջ լրահոսում։ Ցանկացած լուսանկար, ավանդական «հավանում եմ» (Like), «մեկնաբանել» (Comment) և «տարածել» (Share) կոճակներից բացի ունենալու է նաև «ցանկանում եմ» (Want), «հավաքել» (Collect) գործառույթները։
Եթե օգտատերը սեղմում Want կոճակը, ապա ապրանքը հայտնվում է նրանց ցանկությունների ցանկում՝ Wishlist-ում։
Այս գործառույթը կարող է օգտակար լինել օգտատիրոջ ընկերների համար՝ նրան ցանկալի նվերների ընտրության հարցում։










