Աշխարհում դեպրեսիայից տառապում է 350 մլն մարդ
Առողջապահության միջազգային կազմակերպության նոր՝ «Ընկճախտ. Գլոբալ խնդիր» զեկույցի տվյալներով աշխարհում 350 մլն մարդ տառապում է դեպրեսիայից, հայտնում է Gazeta.ru-ն:
Կազմակերպությունը ուսումնասիրություններ է անցկացրել աշխարհի 17 երկրներում: Ըստ այդմ՝ մոլորակի ամեն 20-րդ բնակիչը անցած տարի դեպրեսիա է ունեցել: Զեկույցում նշվում է, որ հոգեկան խանգարումից ավելի հաճախ տառապում են բավական երիտասարդ տարիքի մարդիկ: Գիտնականները նշել են, որ դեպրեսիան նվազեցնում է աշխատունակությունը և հաճախ է կրկնվում:
Ըստ նոր ուսումնասիրության` ամեն տարի ավելանում է այս հիվանդության բուժման պահանջարկը, իսկ խնդիրը տարածված է ինչպես բարեկեցիկ, այնպես էլ աղքատ երկրներում:
Զեկույցը հրապարակվել է Հոգեկան առողջության միջազգային օրվա՝ հոկտեմբերի 10-ի առիթով:










