Համացանցում են հայտնվել Google-ի և LG-ի համատեղ արտադրության առաջին Nexus սմարթֆոնի լուսանկարները
Համացանցում հայտնվել են հանրահայտ Google և LG ընկերությունների համագործակցության արդյունքում ստեղծված նոր Nexus սմարթֆոնի առաջին լուսանկարները, հայտնում է vesti.ru-ն։
Նոր հեռախոսն արտաքնապես հիշեցնում է հարավկորեական ընկերության ավելի վաղ արտադրած Optimus G սմարթֆոնը։
Ի սկզբանե լուսանկարները տեղադրվել են XDA-Developers ֆորումում, սակայն որոշ ժամանակ անց դրա ալբոմը ջնջվել է։ Այնուամենայնիվ, լուսանկարներն անմիջապես վերցրել են տեխնոբլոգերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, նորույթն ունի 8 մեգապիքսելանոց տեսախցիկ և գործում է Google-ի Android 4.2 օպերացիոն համակարգի հիման վրա։
Հիշեցնենք, որ վաճառքի հանված վերջին Nexus հեռախոսները՝ Galaxy Nexus-ն ու Nexus S-ը, տեղծվել են հարավկորեական Samsung-ի կողմից, իսկ օրիգինալ Nexus One-ը՝ թայվանական HTC—ի կողմից։










