ՉՍԵՂՄԵ՛Լ «lol is this your profile pic?» հղումը. Skype-ը զգուշացնում է
Համացանցով հեռախոսակապի Skype ծառայությունը իր օգտատերերին խորհուրդ է տալիս չսեղմել հղումը, որը ուղարկում են չարագործները չաթի միջոցով, քանի որ այն վիրուս է տարածում, որը վարակակիր համակարգիչը բոտենտի բաղկացուցիչ մաս է դարձնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«ՉՍԵՂՄԵԼ «lol is this your profile pic?» հղումը Skype-ում: Մենք գիտենք այդ վնասատու գործունեության մասին և աշխատում ենք մեղմել դրա հատևանքները», - ասվում է ընկերության կորպորատիվ Twitter միկրոբլոգում:
Սոցցանցերի օգտատերերը արդեն մի քանի օր միմյանց զգուշացնում են Skype-ի չաթով տարածվող վնասակար հղման մասին:
Հղումը սեղմելուց հետո զոհի համակարգիչ է ներբեռնվում վիրուսը, որը խոցում է Windows-ով աշխատող համակարգիչները:
Ներթափանցելուց հետո այն համանման հաղորդագրություններ է ուղարկում օգտատիրոջ ամբողջ կոնտակտային ցանկին:










