Նոր Windows Phone-ի առաջին լուսանկարները (լուսանկարներ)
Alcatel-ը, որն առավել հայտնի է որպես հասարակ հեռախոսների արտադրող, կարծես որոշել է թողարկել իր առաջին սմարթֆոնը՝ Microsoft-ի բջջային պլատֆորմի հիման վրա, հայտնում է Hi-Tech Mail.Ru-ն՝ ներկայացնելով նաև լուսանկարները:
ONE TOUCH անվանումով շարքը շուկայում կհայտնվի մինչև այս տարեվերջ, արժեքը կկազմի մոտ 250 դոլար:
Սարքը, սակայն, աչքի չի ընկնում տեխնիկական կողմով, ունի 124,2 х 64,2 х 10,75 մմ չափեր:
Ըստ լուրերի՝ Windows Phone 7.8-ի հիման վրա իր հեռախոսն է պատրաստվում թողարկել նաև Nokia-ն: Այդ՝ Lumia 510 հեռախոսն արժենալու է մոտ 150 ԱՄՆ դոլար:










