ԱՄՆ–ում տեղի կունենա հայ տպագրիչներին ու նավահանգստային քաղաքներին նվիրված կոնֆերանս

20:21 • 10.10.12

Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Ժամանակակից հայոց պատմության ամբիոնում նոյեմբերի 10-11-ին միջազգային կոնֆերանս կանցկացվի՝ «Նավահանգստային քաղաքները և տպագրիչները. Համաշխարհային հայ տպագրության 5 դարերը» խորագրով, հայտնում է Armenian Weekly-ն՝ նշելով, որ կոնֆերանսը նվիրված է այդ ամբիոնի երկարամյա նախկին վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանին:


Աղբյուրը
նշում է, որ հայ տպագրության վաղ շրջանը (1500-1800թթ) սերտ կապակցված է եղել նավահանգստային քաղաքների հետ՝ սկզբնապես Եվրոպայում, ապա նաև Ասիայում: Կոնֆերանսի կազմակերպիչները գտնում են, որ, չնայած այս փաստին, դա մինչ այժմ քիչ է արժանացել գիտնականների ուշադրությանը:
 

Նշվում է, որ գիտական նախաձեռնությանը մասնակցելու են գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: Կոնֆերանսի մուտքն ազատ է լինելու:


 

 

ԱՄՆ–ում տեղի կունենա հայ տպագրիչներին ու նավահանգստային քաղաքներին նվիրված կոնֆերանս