iPod touch և iPod nano նոր փլեյերները հանվել են վաճառքի
Ամերիկյան հանրահայտ Apple ընկերությունը վաճառքի է հանել 5-րդ սերնդի iPod touch և 7-րդ սերնդի iPod nano մեդիափլեյերները (նվագարկիչ), գրում է vesti.ru-ն։
Նոր iPod touch-ն ունի 4 դյույմանոց էկրան, ինչպես iPhone 4S-ը՝ A5 պրոցեսոր և 32-64 գեգաբայթ ծավալով ֆլեշ հիշողություն։ Այս ամենից զատ, նոր փլեյերը համալրված է 5 մեգապիքսելանոց տեսախցիկով, Bluetooth 4.0-ով և Wi-Fi-ով։
iPod touch-ի հաստությունը 6 մմ է, իսկ քաշը՝ 88 գ։ Սարքը վաճառքի է հանվել 7 գույներով՝ սև, սպիտակ, կարմիր, մոխրագույն, երկնագույն, վարդագույն և դեղին։ Այս մոդելի փլեյերների գինը տատանվում է 300-400 դոլարի միջև ՝ կախված հիշողության ծավալից։
Ինչ վերաբերում է նանո փլեյերներին, ապա դրանք ունեն համեմատաբար փոքր՝ 2.5 դյույմանոց էկրան, 16 գեգաբայթ հիշողություն և կշռում են 31 գ։










