Հայտնի են դարձել քիմիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրները
Օրեր առաջ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկած Նոբելյան 111-րդ շաբաթվա շրջանակներում այսօր հայտնի են դարձել քիմիայի ոլորտի դափնեկիրները, հայտնում է The Jerusalem Post-ը։
Բաղձալի մրցանակին են արժանացել ամերիկացի հետազոտողներ Ռոբերտ Լեֆկովիցը և Բրայան Կոբիլկան՝ բջջային ռեցեպտորների ոլորտում իրականացրած ուսումնասիրության համար։ Դափնեկիրներին որպես մրցանակ բաժին է հասել 1.2 մլն դոլար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էին դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության, ինչպես նաև ֆիզիկայի ոլորտում դափնեկիրները։
Ֆրանսիան և ԱՄՆ-ն ներկայացնող Սերժ Հարոշն ու Դևիդ Ուայնլենդը հեղինակավոր մրցանակին են արժանանցել քվանտային ֆիզիկայի ոլորտում կատարած աշխատանքի համար։
Իսկ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում կատարած ձեռքբերումների, մասնավորապես՝ ցողունային բջիջների և կենդանիների կլոնավորման ոլորտում սպասված մրցանակին են արժանացել բրտանացի Ջոն Հերդոնն ու ճապոնացի Սինյա Յամանական։
Մինչ այս շաբաթվա վերջ հայտնի կդառնան նաև գրականության, ինչպես նաև խաղաղության ոլորտի դափնեկիրները։ Վերջին ոլորտում ներկայացված են «Էխո Մոսկվի»-ն, Pussy Riot-ը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում և Օսլոյում։
Այս մրցանակը շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի ոլորտում ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։










