Ամենաանտանելի ձայները. առաջին տեղում է ապակու վրա դանակի խզզոցը
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ապակու վրա դանակի խզզոցը մարդու համար ամենաանտանելի ձայնն է:
Նման եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի Նյուքասլ համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են տարբեր ձայներին գլխուղեղի ռեակցիան, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով բրիտանական լրատվամիջոցներին:
Ուղեղի ակտիվությունն ուսումնասիրելու համար 13 կամավորի առաջարկվել է լսել 74 տարբեր աղմուկների ձայնագրություններ:
Մագնիսառեզոնանսային սկանավորման օգնությամբ գիտնականները պարզել են, որ տհաճ ձայները ուղեղի առավել ուժեղ արձագանք են խթանում, քան հաճելի ձայները:
Հետազոտության տվյալներով, բոլոր ձայները մշակվում են ուղեղի կեղևում, սակայն աղմուկը, որը անհանգստություն է պատճառում, ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մարդու զգացմունքների համար:
Գիտնականները նաև պարզել են, որ 2000-իվ մինչև 5000 հերց հաճախականությամբ ձայներին ամենադժվարն է դիմանալ:
Բացի դանակի և ապակու շփումից ստացվող ձայնից, հաջորդ առավել անտանելի ձայն է ճանաչվել գրատախտակին կավճով գրելու ձայնը:










