Ճապոնացի մասնագետները ստեղծել են աշխարհում առաջին ակվարիումային ռոբոտ ձկները (տեսանյութ)

18:31 • 10.10.12

Ճապոնական Takara Tomy A.R.T.S ընկերության մասնագետները ստեղծել են մի քանի տեսակի ակվարիումային ռոբոտ ձկներ, որոնք գրեթե չեն տարբերվում իրենց իրական «ընկերներից», հայտնում է «Օդիթի Սենթրալ»-ը։

 

Robo-Fish կոչվող ձկները ոչ միայն արտաքնապես են նման սովորական ձկների, այլ նաև պահվածքով։ Դրանցից յուրաքանչյուրը կարելի է ձեռք բերել 37 դոլարով, Amazon առցանց խանութում։

 

Մասնագետների խոսքով՝ այս ձկներն առավել հարմար կլինեն գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով մարդկանց համար, ովքեր շատ հաճախ մոռանում են հոգ տանել իրենց ձկնիկների մասին։
 

 

 

Ճապոնացի մասնագետները ստեղծել են աշխարհում առաջին ակվարիումային ռոբոտ ձկները (տեսանյութ)