Toyota-ն 7.4 մլն մեքենա է հետ կանչում ամբողջ աշխարհից

12:18 • 10.10.12

Հանրահայտ Toyota ճապոնական ավտոարտադրողը 7.4 մլն մեքենա է հետ կանչում ամբողջ աշխարհից՝ պատուհանի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է «ԲԻ ԲԻ ՍԻ»-ն։

 

Հետ կանչվող մեքենաների թվում են Yaris, Vios, Corolla, Matrix, Auris, Camry, RAV4, Highlander, Tundra և Sequoia մոդելները։


Toyota-ն 1.39 մլն մեքենա է հետ կանչում Եվրոպայից, 2.47 մլն՝ ԱՄՆ-ից, 1.4 մլն՝ Չինաստանից, 459 հազ՝ Ճապոնիայից, 650 հազ՝ Ավստրալիայից, ինչպես նաև հարյուր հազարավոր մեքենաներ՝ Մերձավոր Արևելքից։

 

Թեև փոխադրամիջոցներում առկա թերությունների պատճառով որևէ զոհեր կամ դժբախտ պատահարներ չեն գրանցվել, այնուամենայնիվ դրանց վերացումն անհրաժեշտություն է։

 

Վերջին 6 տարիների ընթացքում սա մեքենաների ամենախոշոր հետկանչի գործընթացն է։ Ավելի վաղ՝ 1996 թ.-ին, մեկ այլ մեքենաշինական հսկա՝ ամերիկյան Ford-ը, հետ էր կանչել սեփական արտադրության 8 մլն մեքենա։
 

Toyota-ն 7.4 մլն մեքենա է հետ կանչում ամբողջ աշխարհից