Թուրքիայում կաոուցվող ռազմական տեխնոպարկը ավարտին կհասցվի 8-10 տարվա ընթացքում

21:00 • 10.10.12

Թուրքիայում նախատեսվում է ավարտին հասցնել ռազմական նշանակության խոշորագույն հետազոտական կենտրոնի շինարարությունը առաջիկա 8-10 տարվա ընթացքում, հաղորդում է Defense News-ը:


Ստամբուլ
քաղաքի արևելքում կառուցվող Teknopark Istanbul տեխնոպարկը ամերիկյան Սիլիկոնային հովտի նմանակը կլինի, սակայն` մասնագիտացած ռազմական արդյունաբերության ոլորտում:


Տեխնոպարկում
կաշխատեն ռազմաարդյունաբերական խոշորագույն ընկերությունների մասնաճյուղեր և գիտահետազոտական ստորաբաժանումներ: Տեխնոպարկը կկառուցվի 950 000 քմ տարածքի վրա Սաբիհի Գեկչեն միջազգային օդանավակայնի հարևանությամբ և կարող է Եվրոպայի իր տեսակում խոշորագույն հիմնարկը դառնալ:


Հիմնական
բաժնետերը կլինի Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարությունը 45% բաժնեմասով: Այնտեղ կաշխատի մոտ 30 000 մարդ:


Defense News-
ը, հղում կատարելով նախագծի մասնակից մի ընկերության ներկայացուցչի` հաղորդում է, որ տեխնոպարկը տարեկան երկրի բյուջե կփոխանցի մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլար:


Տեխնոպարկում
ներկայացված նախագծերի հիմնական ուղղությունները կլինեն ռազմական և քաղաքացիական ավիացիան, տիեզերական, ցամաքային և ծովային համակարգերը, էլեկտրոնիկան և տեղեկատվական տեխնոլոգիաները:


Ներկայում
Թուրքիայի տարածքում գործում են 37 տեխնոպարկեր, որոնցում մասնակցում է մոտ 1200 ընկերություն։


 

 

Թուրքիայում կաոուցվող ռազմական տեխնոպարկը ավարտին կհասցվի 8-10 տարվա ընթացքում