ԱՄՆ բանակն աշխատում է առանց GPS-ի տեղորոշման համակարգի ստեղծման վրա

00:55 • 11.10.12

ԱՄՆ բանակի գիտական կենտրոնում` CERDEC-ում սկսվել են նոր համակարգի ստեղծման աշխատանքները, որը հնարավորություն կտա GPS-ի ազդանշանի բացակայության պարագայում, պահպանել տեղորոշման բարձր ճշտություն, հաղորդում է CNews-ը:

Խոսքը վերաբերում է 500 օրինակ ատոմային ժամացույցների նախատիպերի ստեղծմանը, որոնք ներկառուցված կլինեն Chip Scale Atomic Clock (CSAC) չիպի մեջ:

Ատոմային ժամացույցը, GPS-ից անկախ տեղորոշման համակարգի կարևոր մաս է հանդիսանում: Համակարգի այլ տվիչների ազդանշանների հետ համադրվելով՝ CSAC-ը կարող է ապահովել ժամանակի սինխրոնիզացում, ինչը շատ կարևոր է մարտական պայմաններում, երբ հակառակորդը իրական տեղեկությունները փոխարինում է կեղծով:

Սակայն ատոմային ժամացույցները չափազանց մեծ են, դրանք տեղադրվում են միայն խոշոր հարթակների վրա` նավերի, իքնաթիռների և այլն:


Նոր ստեղծվող 15 քառակուսի սանտիմետր չափերով CSAC-ը հնարավոր է հեշտությամբ ինտեգրել մարտիկի զենքում, համակարգչում կամ կառավարվող զինամթերքում:

Ժամանակակից տեղորոշման համակարգերը, որոնք հիմնված են GPS տեխնոլոգիայի վրա, տեղեկություններ են ստանում արբանյակներից, ինչը նախատեսում է փոքրիշատե մաքուր երկնքի առկայություն: Շենքերի ներսում և, հատկապես, գետնի կամ ջրի տակ արբանյակային տեղորոշումը լավ չի գործում:


Փոքր չափի ատոմային ժամացույցի ստեղծմամբ հնարավոր է դառնում ինտերցիալ տեղորոշման համակարգի ստեղծում, որը նախկինում շատ թանկ լինելու և մեծ չափերի պատճառով հետին պլան էր մղվել:


Ինտերցիալ տեղորոշման համակարգը պարունակում է զգայուն էլեմենտների բլոկ (ակսելոմետրներ, գիրոսկոպներ և ատոմային ժամացույց) և համակարգիչ, որում ռեալիզացվում է տեղորոշման ալգորիթմը:
 

 

ԱՄՆ բանակն աշխատում է առանց GPS-ի տեղորոշման համակարգի ստեղծման վրա