Հիբրիդային Volkswagen Jetta-ն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել
Հիբրիդային Volkswagen Jetta-ն արագության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել տուրբինացված մինչև 1,5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների շրջանում, հաղորդում է Avto.ru-ն:
Մեքենան կարողացել է հասնել 300 կմ/ժ արագության՝ նաև գերազանցելով սեփական նախորդ ռեկորդը:
Այժմ Volkswagen լիիրավ կարող է իր Jetta Hybrid-ը, ոչ միայն ամենաարագընթաց հիբրիդ անվանել, այլև իր դասում ամենաարագընթաց մեքենա:
Volkswagen America-ի ղեկավար Ջոնաթան Բրաունինգը հայտարարել է, որ նոր ռեկորդը հիանալի միջոց է ներկայացնելու Jetta Hybrid-ի առավելությունները ոչ միան վառելիքի տնտեսման, այլև արագ ընթացքից հաճույքի մասով:
Պետք է նշել, որ 1,4 լ տուրբոշարժիչով և 170 ձիաուժ էլեկտրական շարժիչով մեքենան, ռեկորդի համար համալրվել է մրցարշավային կախոցներով, հատուկ անվասկավառակներով և անվտանգության կարկասով:










