Մկները կարողանում են խմբակային երգել. գիտնականներ
Բրիտանացի գիտնականները մի հայտնագործություն են արել, համաձայն որի՝ մկներն ունակ են հիշել և վերարտադրել երաժշտական հնչյունները։ Դրան հաջորդել է մեկ այլ սենսացիա. պարզվում է՝ կրծողների այս տեսակը կարողանում է խմբակային երգել։ Այս եզրահանգմանն են եկել Կալիֆոռնիայում գտնվող Դյուկի համալսարանի գիտնականները, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։
«Երբ արու մկները գտնվում են էգ մկան հետ միևնույն վանդակում, ապա նրանք սկսում են բոլորով երգել։ Նրանցից յուրաքանչյուրը վերցնում է նախորդի ռիթմն ու մեղեդայնությունը, ինչի արդյունքում ստեղծվում է «ներդաշնակ երգչախմբային անսամբլ»։ Իրականում մկներն օժտված են բնության մեջ հազվադեպ հանդիպող տաղանդով, քանի որ կարողանում են համահունչ կերպով համաձայնեցնել իրենց ձայնը կողքից երգող ցեղակցի հետ։ Կենդանական աշխարհում նման շնորհ ունեն միայն թռչունները»,-նշվում է գիտնականների կազմած զեկույցում։
Սակայն գիտնականները նշել են, որ «մկնային երգերը» մարդու ականջին հասու չեն, քանի որ նրանք երգում
են 50-100 կիլոհերց հաճախականությամբ դիապազոնում (ձայնածավալ), ինչը մարդու կողմից ընկալվում է որպես ծվծվոց։










