YouTube-ում բջջային հեռախոսով դիտումների թիվը քառապատկվել է
YouTube-ի տեսահոսթինգի գործադիր ղեկավար Ռոբերտ Քինսլը Աբու Դաբիի մեդիագագաթաժողովի ժամանակ հայտնել է, որ այդ տիրույթում դիտումների մեկ քառորդը բաժին է ընկնում բջջային հեռախոսներին, հայտնում է Business Insider-ը:
Ըստ աղբյուրի՝ նախկինում 6% հեռախոսադիտումները այժմ կազմում են 25%, և այդ փոփոխությունը գրանցվել է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում։
Դրանից առաջ հրապարակված վիճակագրական տվյալներով՝ բջջային տրաֆիկը եռապատկվել էր 2011-ին և կանգ առել ընդհանուր դիտումների 20 տոկոսի վրա:
Քինսլը նշել է, որ հեռախոսային դիտումների աճը վերաբերում է ամբողջ մեդիաոլորտին:










