Բեթհովենի նախկինում անհայտ ստեղծագործություն է հայտնաբերվել

20:57 • 25.10.12

Նախկինում անհայտ երկու դար առաջ գրված հիմնի վերադաշնակում (օրանժիրովկա) է հայտնաբերվել, որը գրել է գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը: Այն հայտնաբերել է ԱՄՆ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Բարրի Կուպերը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:


Բեթհովենի արվեստի ականավոր փորձագետ համարվող Կուպերի խոսքով, կոմպոզիտորը գրել է հարմոնիան և փոփոխություններ մտցրել գրեգորիական Pange Lingua խորալի երաժշտության մեջ: Հատվածը գտնվում էր կոմպոզիտորի սևագրությունների մեջ, սակայն սկզբում դա համարել են վարժություն կամ ուրվագիծ: Տետրը թվագրված է մոտ 1820 թվականով, իսկ վերծանվել և հրապարակվել է 2010թ.:


Պրոֆեսոր Կուպերը ճանաչել է հիմնի մելոդիան և առանձնացրել երկու րոպե տևողությամբ հատվածը որպես Բեթհովենի անհայտ ստեղծագործություն:


Ըստ գերմանացի կոմպոզիտորի արվեստը ուսումնասիրողների, հայտնագործությունը շատ արժեքավոր է նաև նրանով, որ մի հազվագյուտ դեպք է, երբ Բեթհովենը մշակել է հոգևոր երաժշտություն:


Մասնագետները կարծում են, որ ստեղծագործությունը կատարվել է էրցհերցոգ Ռուդոլֆը, Բեթհովենի մեկենասը, ձեռնադրվում էր որպես Օլմյուցի արքեպիսկոպոս` 1820թ. մարտին: Այդ ժամանակ կոմպոզիտորը 49 տարեկան էր: