Կիրկորովի Բաքվում նախատեսված համերգը չեղյալ է հայտարարվել

23:59 • 25.10.12

Ֆիլիպ Կիրկորովի Բաքվում նոյեմբերի 8-ին նախատեսվող հարերգը ընդունող կողմից չեղյալ է հայտարարվել, սակայն երգիչը հույս ունի, որ կազմակերպիչները կփոխեն որոշումը և թույլ կտան նրան հանդես գալ Ադրբեջանում, հաղորդում է РИА Новости-ն` հղումկատարելով Կիրկորովի մամուլի քարտուղար Օլգա Ալեքսեևային:


«Պետք է հաստատեմ, որ Baku Crystall Hall համերգասրահում նախատեսվող համերգը չեղյալ է հայտարարվել: Պաշտոնապես կազմակերպիչները հայտնել են, որ պատճառները տեխնիկական են, սակայն մենք կարծում են, որ Baku Crystall Hall-ը` դահլիճ, որտեղ անցկացվել է «Եվրոտեսիլը», որտեղ հանդես են եկել Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան, տեխնիկական անկարողություն չի կարող ունենալ:Այսպիսով մնում է միայն ենթադրել, թե ինչ պատճառներ են թաքնված նման որոշման ետևում», - ասել է երգչի մամուլի քարտուղարը:


Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ համերգի չեղյալ հայտարարվելու պատճառը քաղաքական է: Կազմակերպիչները դժգոհ են նրանից, որ Ֆիլիպի հայրը` Բեդրոս Կիրկորովը աջակցում է Հայաստանից 13-ամյա երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Ալեքսեևան ևս նշել է, որ նման վարկած գոյություն ունի:


«Ամեն դեպքում, սա շատ ցավալի միջադեպ է, քանի որ Ֆիլիպը երազում էր Բաքվում հանդես գալ: Նա նույնիսկ Մուսլիմ Մագոմաևին նվիրված երգ էր պատրաստել, հատուկ դեկորացիաներ էին նախապատրաստվել` հարմարեցվելով այդ բազմահազարանոց դահլիճին», - ասել է Ալեքսեևան:


Կիրկորովի մամուլի քարտուղարը նշել է, որ տոմսեր այնքան շատ էին վաճառվել, որ խոսք էր գնում նույնիսկ երկու համերգների մասին, սակայն սահմանափակվեցինք Baku Crystall Hall-ով, և այդ հսկայական դահլիճի բոլոր տոմսերը վաղուց արդեն վաճառվել էին: Սակայն միայն երեկ հայտնի դարձավ, որ համերգը տեղի չի ունենա, չնայած հազարավոր մարդկանց հետաքրքրությանը: Մենք չենք դադարում հուսալ այն մարդկանց խելամտության վրա, որոնցից կախված է համերգի անցկացումը: Հույս ունենք, որ Ադրբեջանի բնակչության ցանկությունները և շահերը հաշվի կառնվեն և համերգը կկայանա: