Ամերիկահայ գրողների համար նոր գրական մրցանակ է սահմանվել

16:17 • 26.10.12

Համազգային հայ կրթական և մշակութային միության (ՀՀԿՄՄ) Արևելյան Ամերիկայի մասնաճյուղը հայտարարել է նոր գրական մրցանակի սահմանման մասին, որը տրվելու է ժամանակակից գրականության ասպարեզում, հայտնում է Armenian Weekly-ն:

 

Մրցանակն անվանակոչված է ի պատիվ 20-րդ դարի երկրորդ կեսի գրականության խոշոր քննադատներ, ամուսիններ Մինաս և Գոհար Թոլոյանների: Մրցանակն ամենամյա է լինելու, շնորհվելու է Հյուսիսային Ամերիկայի տաղանդավոր գրողներին: Մրցանակի նպատակն է խրախուսել նոր աշխատանքը գրական արտադրանքի հիմնական ժանրերում՝ պոեզիա, կարճ պատմվածք, վիպագրություն, դրամատուրգիա:

 

Աշխատանքները կարող են ներկայացվել հայերենով, անգլերենով, ֆրանսերենով և իսպաներենով, որոնց հեղինակները կունենան հայկական ծագում, իսկ նրանց աշխատանքները կվերաբերեն հայկական թեմաներին: Աղբյուրը նշում է, որ մրցանակին կից կա «համեստ դրամական պարգև»՝ 2 500 դոլարի չափով:

 

Առաջին մրցանակաբաշխությունը նախատեսվում է 2013թ.-ի մայիսին, Բոսթոնում: