Այսօր Անիմացիայի միջազգային օրն է
Անիմացիայի միջազգային օրը (International Animation Day) հռչակվել է Անիմացիոն ֆիլմերի միջազգային ասոցիացիայի (The International Animated Film Association, ASIFA) ֆրանսիական մասնաճյուղի նախաձեռնությամբ, 2002թ.-ին, ի պատիվ առաջին անիմացիոն տեխնոլոգիայի հրապարակային ներկայացման 110-ամյակի, հայտնում է calend.ru-ն։
Այդ օրը՝ 1892 թ.-ի հոկտեմբերի 28-ին, Փարիզում արվեստագետ Էմիլ Ռեյնոն հանդիսատեսին հրավիրեց նոր, երբևէ չտեսնված տեսարան՝ «օպտիկական թատրոն» (theatre optique) դիտելու։ Տաղանդավոր արվեստագետն առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրեց իր պրակսինոսկոպ սարքը, որը ցուցադրում էր շարժվող պատկերների։
Հենց այս ամսաթիվն է համարվում անիմացիոն ֆիլմի դարաշրջանի սկիզբը։ Բազմաթիվ երկրներ տոնական օրը սկսում են նշել նշված ամսաթվից օրեր առաջ։ Անիմացիոն ոլորտի պրոֆեսիոնալներն ու սիրահարները փոխանակվում են իրենց ֆիլմերի ծրագրերով, կազմակերպում բեսթսելլերների դիտումներ։ Այժմ նման սեանսներ են անցկացվում աշխարհի 104 երկրում։
Խորհրդային Միությունը նույնպես որոշեց հետ չմնալ մուլտֆիլմեր ստեղծելու շաժումից՝ 1936 թ.-ին Մոսկվայում հիմնելով «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան, որն էլ ԽՍՀՄ հանդիսատեսին պարգևեց անմոռանալի մուլտֆիլմեր, որոնց հերոսները մինչ այսօր էլ սիրելի են բոլորի կողմից։










