Փոլ Մաքքարթնին «Բիթլզի» ցրվելու մեջ Յոկո Օնոյին չի մեղադրում

20:19 • 28.10.12

Սըր Փոլ Մաքքարթնին բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Բիթլզ» խմբի ցրվելու մեջ մեծապես մեղավոր է գործարար Ալլեն Կլյայնը, հաղորդում է zman.com-ը:


Մաքքարթնին նույնիսկ իրեն թույլ է տվել շատ կտրուկ արտահայտություն անել. «Եթե հնարավորություն լիներ, ես նույնիսկ կկռվեի այդ Կլյայնի հետ», - ասել է նա:


Խոսքը վերաբերվում է 1969թ. խմբի երաժշտական մենեջեր դարձած Կլյայնին, ով փոխարինել էր մահացած Բրայն Էփստեյնին:


Սըր Փոլ Մաքքարթնին հայտարարել է, որ Յոկո Օնոյն այդ հարցում մեղավոր չէ:


«Իհարկե նա չէր կարող խմբի ցրվելու պատճառ դառնալ, խումբը փլուզվեց ինքն իրեն: Երբ հայտնվեց Յոկոն, նրա գրավչության մի մասը թաքնված էր իր ավանգարդիզմի մեջ, նրա աշխարհայացքում, ինչը նրան (Լենոնին) գոյության այլ ճանապարհ ցույց տվեց, որը չափազանց գրավիչ էր: Եկավ Լենոնի հեռանալու ժամանակը, նա առանց այդ էլ պատրաստվում էր դա անել ամեն դեպքում», - հայտարարել է Մաքքարթնին: