Հոլիվուդի «Սիրունիկը» նշում է 45-րդ տարեդարձը (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 28-ին լրանում է Հոլիվուդի «գլխավոր գեղեցկուհու»՝ Ջուլիա Ռոբերթսի ծննդյան 45-ամյակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ջուլի Ֆիոնա Ռոբերթսը ծնվել է Ջորջիա նահանգի Սմիրնա քաղաքում, անապահով ընտանիքում։
Նա Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից է։ 2000թ.-ին դերասանուհին հեղինակավոր «Օսկար»-ի է արժանացել «Էրին Բրոկովիչ» ֆիլմում գլխավոր դերի համար։ Սակայն Ռոբերթսի ամենահայտնի և սիրված ֆիլմն է շարունակում մնալ «Սիրունիկը»՝ Ռիչարդ Գիրի մասնակցությամբ։
Հայացք նետելով իր անցած ճանապարհին՝ նա համեստորեն նշել է. «Ես պարզապես Ջորջիայի խուլ քաղաքից փոքրիկ աղջիկ եմ, ով, սակայն, ուներ, մի մեծ ու աբսուրդ երազանք»։
Նա հայտնի է դարձել ոչ միայն իր ֆիլմերով, այլև բուռն սիրավեպերով, այդ թվում՝ Մեթյու Փերիի, Բենջամին Բրեթի, Դենիել Դեյ- Լյուիսի, Կիֆեր Սազերլենդի հետ։
Նրա առաջին ամուսնությունը (1993թ.) երգիչ Լայլ Լովեթի հետ տևել է մոտ 2 տարի։
2002թ.-ին նա ամուսնացել է կինոօպերատոր Դենիլ Մոդերի հետ, իսկ 2004թ.-ին դերասանուհին երկվորյակ՝ տղա և աղջիկ է լույս աշխարհ բերել։ 2007թ.-ին նա լույս աշխարհ է բերել երրորդ երեխային։
Ռոբերթսն իր ընտանիքի հետ բնակվում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում, ունի մի քանի առանձնատներ։ Նա այժմ Om Red Films կինոընկերության սեփականատերն է, ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ։










