Մահացել է ֆրանսաբնակ հայազգի պրոդյուսեր Ալեքսանդր Երեմյանը
Ֆրանսիայի Նիս քաղաքում, 61 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ծագում ունեցող ֆրանսիացի մշակութային գործիչ, երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Երեմյանը։ Այս մասին նշվում է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանի՝ Tert.am-ին տրամադրած հաղորդագրության մեջ։
Երեմյանը, ով մշտապես կապված է եղել հայկական մշակույթին, եղել է հայ հեղինակների և երգահանների «դեսպանը» Ֆրանսիայում։
Հուլիսին նա ամուսնացել է երկրորդ անգամ ՝ օպերային երգչուհի Էլեոնորա Դմիտրիևայի (Նորա Վլադի) հետ։ Երեմյանը նաև ռեստորան է բացել Երևանում ՝ նպատակ ունենալով ինտեգրել ֆրանսիական փորձն ու գիտելիքները Հայաստանի մշակութային ոլորտ։










